ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:18
Քարով հարվածել է քաղաքացու գլխին
Հունիսի 5-ին «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:55-ին բուժօգնություն են ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչ՝2010թ.ծնված Ա. Ս.-ին գլխի սալջարդով:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Ս.-ն նշված վնասվածքը ստացել է հունիսի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 21 շենքի բակում, մայրաքաղաքի բնակիչ, 2013թ.ծնված Ն. Զ.-ի կողմից քարով գլխին հարվածելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: