ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
ԻԳՈՐ ՌՈՒԴԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1979թ. հունիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ Ակադեմիան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
2001թ-ի օգոստոսի 22-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ քննչական բաժնի քննիչի¸ այնուհետև ավագ քննիչի¸ հետո նաև հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչի պաշտոններում։
2008թ դեկտեմբերից մինչև 2013թ դեկտեմբեր աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ որպես քննչական բաժնի պետ¸ այնուհետև օպերատիվ հետախուզության վարչության պետ։
2013թ դեկտեմբերի 5-ին ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ոստիկանության քննչական վարչության պետի պաշտոնում;
Արցախի Հանրապետության նախագահի 2018թ. հունիսի 6-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի պաշտոնին:
ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Պարգևատրվել է նաև ԱՀ և ՀՀ ոստիկանության¸ ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:
Ունի ոստիկանության գնդապետի կոչում։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։