ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՒՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1968թ. ընդունվել և 1978թ. ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1978թ. ընդունվել և 1983թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» բաժինը և ստացել ինժեներ-շինարարի մասնագիտություն: 2001թ. ավարտել է Շուշիի ժողովրդական համալսարանը և ստացել իրավագետի որակավորում:
1983թ. նոյեմբերից մինչև 1985թ. փետրվարը եղել է Ստեփանակերտի թիվ 1 բնակշահագործման գրասենյակի գլխավոր ինժեներ: 1985թ. փետրվարից մինչև 1987թ. մարտը զբաղեցրել է Ասկերանի ՆԳԲ պետական հակահրդեհային հսկողության տեսուչի, այնուհետև ավագ տեսուչի պաշտոնները: 1987թ. մարտից մինչև 1987թ. հոկտեմբերը ծառայել է ՆԳ Ասկերանի շրջբաժնի սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում: 1987թ. հոկտեմբերից մինչև 1988թ. ապրիլը ծառայել է ՆԳ Մարտակերտի շրջբաժնի սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում: 1988թ. ապրիլից մինչև 1989թ. օգոստոսը ծառայել է ՆԳ Ասկերանի շրջբաժնի սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում:
1989թ. օգոստոսից մինչև 1992թ. հոկտեմբերը ծառայել է ԼՂԻՄ ՆԳՎ սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժնի օպերլիազորի պաշտոնում: 1992թ. հոկտեմբերից մինչև 1993թ. սեպտեմբերը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ պետական գույքի պահպանման բաժնի օպերլիազորի, այնուհետև ավագ օպերլիազորի պաշտոններում: 1993թ. սեպտեմբերից մինչև 1994թ. հունիսը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնում: 1994թ. հունիսից մինչև 1995թ. հոկտեմբերը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ պետական գույքի պահպանման բաժնի պետի տեղակալի պաշտոնում: 1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. ապրիլը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ Ստեփանակերտի քաղբաժնի պետի տեղակալի պաշտոնում: 1996թ. ապրիլից մինչև 1999թ. հոկտեմբերը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնում:
1999թ. հոկտեմբերից մինչև 2000թ. սեպտեմբերը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ 1-ին բաժնի պետի պաշտոնում: 2000թ. սեպտեմբերից մինչև 2002թ. փետրվարը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ Ստեփանակերտի քաղբաժնի պետի պաշտոնում: 2002թ. փետրվարից մինչև 2005թ. փետրվարը ծառայել է ԼՂՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունների վարչության պետի տեղակալի, ինքը և տնտեսական ու պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում: 2005թ. փետրվարից մինչև 2005թ. սեպտեմբերը գտնվել է ԼՂՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. ապրիլը ծառայել է ԼՂՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալի, այնուհետև պետի պաշտոնակատարի պաշտոններում: 2008թ. ապրիլից մինչև 2008թ. հոկտեմբերը ծառայել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում: ԼՂՀ Նախագահի 2008թ. հոկտեմբերի 21-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԼՂՀ նախագահի 2018թ. մայիսի 8-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Երախտագիտություն» մեդալներով։
Պարգևատրվել է նաև «Մայրական երախտագիտություն», «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Անդրանիկ Օզանյան», «Մարտական զորակցություն», ՀՀ և ԼՂՀ «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով, «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հոբելյանական ու «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-08-50
ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնում:
2000թ. մարտի 10-ին նշանակվել է ԼՂՀ ՊԲ «Ն» զորամասի հրամանատարի տեղակալի, ինքը և շտաբի պետի պաշտոնին: 2002թ. ապրիլի 1-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ծառայության պետի տեղակալի, ինքը և հատուկ միջոցառումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2005թ. ապրիլի 1-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 5-ը աշխատել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. հոկտեմբերի 5-ից գլխավորում էր ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:
ԼՂՀ Նախագահի 2013թ. ապրիլի 19-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով։
Պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական համագործակցության համար», «Հայրենյաց պաշտպան», «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Հեռ. (047) 94-03-02
ԱՇՈՏ ՄԵԼՍԻԿԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
1993-1995թթ.. ծառայել ԼՂՀ ՊԲ-ում, այնուհետև մինչև 1999թ օգոստոսի 4-ը ԼՂՀ ԱԱԾ-ում։
1999թ դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, սկզբից որպես ՔՀՎ-ն ՔՀԲ օպերլիազոր, այնուհետև ավագ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։
2013թ-ի հուլիսի 9-ին նշանակվել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի պաշտոնին։
ԱՀ Նախագահի 2014թ-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում։
2018թ հուլիսի 12-ին երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։
2018թ նոյեմբերի 10-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով։
Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան», «Հինգերորդ բրիգադ 20 տարի», «Շուշիի ազատագրման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ» և «Երկարամյա ծառայության համար» 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», կրծքանշանով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-34-14
ԲՈՐԻՍ ԱՇՈՏԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ-ՇՏԱԲԻ ՊԵՏ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ծնվել է 1959թ-ին ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում` գյուղատնտեսի ընտանիքում: Գյուղի միջնակարգն ավարտելուց հետո 1978-ից մինչև 1980 թվականները ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1988թ. միլիցիայի միջնակարգ-մասնագիտական դպրոցն ավարտելուց հետո շարունակել է ուսումը ՀՀ ՆԳՆ Երևանի բարձրագույն դպրոցում և 1997թ. ավարտելով այն ստացել իրավաբանի որակավորում:
ԼՂԻՄ Ներքին Գործերի համակարգում ծառայողական գործունեությունը սկսել է 1982թ-ին` Ասկերանի շրջբաժնի շարքային միլիցիոներից: Այնուհետև նշանակվել է տեղամասային տեսուչի, հետո օպերլիազորի, իսկ հետո նաև քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոններում:
1998թ-ին նշանակվել է Ասկերանի ՆԳԲ պետի տեղակալ, 2002թ-ին Շուշիի Ներքին Գործերի բաժնի պետ, 2005թ-ին ԼՂՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունների վարչության պետի տեղակալի, ինքը և քրեական հետախուզության բաժնի պետի, իսկ 2007թ-ին քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոններում: 2008թ-ի մայիսի 6-ից մինչև 2014թ-ի հունվարի 17-ը հանդիսանում էր ԼՂՀ ոստիկանության շտաբի պետ: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԼՂՀ Նախագահի 2014թ. հունվարի 17-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար», «Երախտագիտություն» և «Մխիթար Գոշ» մեդալներով։
Պարգևատրվել է «ՆԳՆ-ում գերազանց ծառայության համար», «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» ու ՀՀ և ԼՂՀ «Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշաններով և «Մայրական երախտագիտություն», «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն» և ՀՀ ու ԼՂՀ «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-19-79