ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2020թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
2020թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 23.4%-ով կամ 65 դեպքով (2019թ.` 278, 2020թ` 213), որը հիմնականում տեղի է ունեցել մարդու, սեփականության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված որոշ հանցագործությունների նվազմամբ:
Հանցագործությունները նվազել է մայրաքաղաքում 13 դեպքով (80-ից 67), Հադրութի` 21 (31-ից 10), Քաշաթաղի` 19 (38-ից 19), Մարտունու` 10 (32-ից 22), Շուշիի` 8 (14-ից 6) և Ասկերանի` 2 (38-ից 36) շրջաններում, աճել Մարտակերտի` 7 (37-ից 44) և Շահումյանի` 1 (8-ից 9) շրջաններում: Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 14, 2019թ. նույն ժամանակահատվածի 19-ի համեմատ:
Հանցավորության կառուցվածքում նվազել է մարդու (34.5%-ից 29.1%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (21.2%-ից 20.6%) և սեփականության (29.1%-ից 25.3%), աճել՝ տնտեսական գործունեության (1.4%-ից 1.9%), շրջակա միջավայրի անվտանգության (1.8%-ից 3.3%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (11.9%-ից 19.7%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (0-ից 1) աճել է սպանության, նվազել՝ 3-ով (16-ից 13) դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 5-ով (5-ից 0) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները և 34-ով (60-ից 26) ծեծի դեպքերը:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 14 դեպքով (31-ից 17) նվազել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 5-ով (13-ից 8) ճանապարհատրանսպորտային պատահարներն, որի կազմում 2-ով (1-ից 3) աճել է անզգուշությամբ մահ պատճառելու, իսկ 3-ով (4-ից 1) նվազել է խուլիգանության դեպքերը:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 13 դեպքով (43-ից 30) նվազել է գողության դեպքերը, որի կազմում 1-ով` (2-ից 3) աճել է բնակարանային գողությունը, 22-ով` (32-ից 10) նվազել խարդախության և 1-ով` (1-ից 0) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1 դեպքով (0-ից 1) աճ է արձանագրվել կեղծ ձեռնարկատիրության և անփոփոխ մնացել (1/1) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը:
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1 դեպքով (0-ից 1) աճել է ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, 5-ով (0-ից 5) ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու, նվազել՝ 4-ով (5-ից 1) ապօրինի որսի դեպքերը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 9 դեպքով (1-ից 10) աճել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 8-ով (4-ից 12) պաշտոնեական կեղծիքի և 1-ով (2-ից 3) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ նշենք, որ հաշվետու եռամսյակում գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է 2%-ով:
Քրեական հետախուզության վարչությունը համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ, համապատասխան օպերատիվ-հետախուզական աշխատանքներ է իրականացրել հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղություններով։ Ոստիկանության համակարգի քրեական հետախուզության ծառայողների կողմից հայտնաբերվել է հանցագործության 79 դեպք, իսկ վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտվել՝ 69 հանցագործություն, 2019թ. նույն ժամանակահատվածում հայտնաբերված 87 և բացահայտված 105 դեպքերի համեմատ:
Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից շարունակվել են աշխատանքները տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում հայտնաբերվել է 19 (2019թ.` 2) հանցագործության դեպք, որոնցից բացահայտվել է 3-ը (2019թ.` 0): Հանցագործություններից 14-ը (2019թ.` 2) կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, որոնք հիմնականում հայտնաբերվել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, առողջապահության և բնապահպանության ոլորտներում, որոնց արդյունքում վեր է հանվել ընդհանուր 16.444.750 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Անձնագրային և վիզաների վարչության կողմից աշխատանքները շարունակվել են քաղաքացիների անձնագրավորման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղություններով։ Տպագրվել է 3881 անձնագիր, որից 364-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորելու, 119-ը փոխանակվել է 16 տարին լրանալու, 159-ը` տվյալների փոփոխման, 3110-ը` օգտագործման համար ոչ պիտանի լինելու և 129-ը` կորստի կապակցությամբ: Տպագրված անձնագրերից 24-ը ստացվել են դիվանագիտական ճանապարհով: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել 1388 քաղաքացու անձնագրերում (2019թ.՝ 2381)։ Նույնականացման քարտեր են տրամադրվել 402 քաղաքացու (2019թ.՝ 399):
Ճանապարհային ոստիկանության կողմից որոշակի կանխարգելիչ աշխատանքներ է տարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և
Հաշվետու եռամսյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար (2019թ.` 18), որոնց արդյունքում մահացել է 1 (2019թ.` 2) և մարմնական վնասվածք ստացել 17 անձ (2019թ.` 24): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 7-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 4-ական՝ (ընդամենը 8) ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և սահմանված արագության գերազանցման ու ոչ ճիշտ արագության ընտրության և 1-ական՝ (ընդամենը 2) առաջինը անցնելու իրավունքի և հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու պատճառներով:
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 8297 խախտում (2019թ.՝ 5695)։
ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների
2019թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքների մասին
2019թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 81,7%-ով կամ 125 դեպքով (2018թ.` 153, 2019թ` 278), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների, խարդախության, ինչպես նաև մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված որոշ հանցագործությունների թվի աճով:
10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու եռամսյակում կազմել է 18, 2018թ. նույն ժամանակահատվածի 10 համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել է մարդու (27.4%-ից 34.5%), սեփականության (21.6%-ից 29.1%), տնտեսական գործունեության (0.7%-ից 1.4%) և պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի (7.2%-ից 11.9%), նվազել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (32%-ից 21.2%) ու շրջակա միջավայրի անվտանգության (11.1%-ից 1.8%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները :
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (15-ից 16) աճել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 2-ով (3-ից 5) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում արձանագրվել է բռնաբարության 1 դեպք (2018թ.` 0), իսկ մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների կազմում 42-ով (18-ից 60) աճել է ծեծի և 2-ով (3-ից 5) մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքերը:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 5 դեպքով (26-ից 31) աճել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 2-ով (11-ից 13) ճանապարհատրանսպորտային պատահարներն, որի կազմում 1-ով` (2-ից 1) նվազել է անզգուշությամբ մահ պատճառելու,2-ով (2-ից 4) աճել է խուլիգանության դեպքերը, իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները մնացել են անփոփոխ (7 դեպք), որի կազմում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր չեն հայտնաբերվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1 դեպքի համեմատ:
Բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում առգրավվել և կամովին հանձնվել է 46 միավոր զենք (2018թ.` 45):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 53.1%-ը` (2018թ.` 75.7%) գողության դեպքեր են:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (1-ից 3) աճել է առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և 1-ով (0-ից 1) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 4-ով (0-ից 4) աճել է պաշտոնեական կեղծիքը, 1-ով (0-ից 1)` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 1-ով (1-ից 2) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:
2019թ. 1-ին եռամսյակում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 190 դեպքով հանցագործություն են կատարել 181 անձ (2018թ.` 107), որոնցից 33-ի (34) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 148-ի (73) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացվող հիմքերով:
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում 6 անչափահասի կողմից կատարվել է 8 հանցագործություն, 2018թ. նույն ժամանակահատվածի 1 անչափահասի կողմից կատարված 1 դեպքի համեմատ։
Հաշվետու եռամսյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 0.7%-ով:
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 361 (2018թ.՝ 196) հանցագործությունով` 0.4%-ով բարելավվել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 349 դեպքից բացահայտվել է 188-ը կամ 96.4%-ը 2018թ.՝ 188-ից 121 կամ 96%-ի համեմատ:Միջին ծանրության 103 հանցագործություններից բացահայտվել է 46-ը կամ 93,9% (2018թ.՝ 65-ից 41 կամ 91.1%),իսկ ծանր 33 հանցագործություններից` 5-ը կամ 83.3%, 2018թ.՝ 18-ից 6-ը կամ 85.7%-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (2019թ. ` 5-ից 1, 2018թ.` 6-ից 5) մնացել է անփոփոխ՝ 100%։
Վարույթում գտնվող քրեական գործերով 33 ծանր հանցագործություններից չբացահայտվածէ 1-ը ինչպես նաև քննության փուլում գտնվող 27 դեպքից 11-ով հայտնի չեն հանցագործություն կատարող անձինք։
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար (2018թ.` 15), որոնց հետևանքով մահացել է 2 (2018թ.` 3) և մարմնական վնասվածք ստացել 24 անձ (2018թ.` 15):