Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.03.2024 Արխիվ



 

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 


ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի 9 ամիսների

օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին

 

2021 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 50.9%-ով կամ 439 դեպքով (2020թ.` 863, 2021թ` 1302), որը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:

Մարդուդեմուղղվածհանցագործությունների բաժնում 3 դեպքով աճել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (8-ից 11), որի կազմում 1-ով՝ նվազել է բռնաբարության (2-ից 1), 2-ով՝ աճել է սպանության (4-ից 6), 1-ով՝ ծեծի դեպքերը (179-ից 180), ինչպես նաև գրանցվել է 1 սպանության փորձ (2020թ.՝ 0), 12-ով՝  նվազել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (73-ից 61), այդ թվում 1-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (9-ից 8) դեպքերը:

Հասարակականանվտանգության, հասարակականկարգիևբնակչությանառողջությանդեմուղղվածհանցագործությունների կառուցվածքում 33 դեպքով  աճել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու (70-ից 103), 33-ով՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները (31-ից 64), այդ թվում՝ 13-ով  թմրանյութեր պարունակող բույսերի աճեցումը (5-ից 18), 12-ով  առանց իրացնելու նպատակի (24-ից 36) և 7-ով  իրացնելու նպատակով (2-ից 9), 20-ով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն (27-ից 47), որի կազմում 1-ով՝ նվազել է  անզգուշությամբ մահ պատճառելու (5-ից 4), ինչպես նաև գրանցվել է համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված 5 հանցագործություն (2020թ.՝ 0), նվազել է միայն 2-ով  խուլիգանության (7-ից 5), որի կազմում անփոփոխ է մնացել նույն արարքը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկանների գործադրմամբ (1/1) դեպքերը:

Բնակչության շրջանում տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման 155 դեպք, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 109-ի համեմատ:

Սեփականությանդեմուղղվածհանցագործությունների կառուցվածքում 121 դեպքով    աճել է գողության (116-ից 237), այդ թվում 17-ով՝  բնակարան ապօրինի մուտք գործելով (8-ից 25), 31-ով՝ խարդախության (21-ից 52), 23-ով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (17-ից 40), 17-ով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու (2-ից 19), նվազել է 7-ով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գույքի հափշտակության (13-ից 6), 6-ով՝  յուրացման կամ վատնման   (15-ից 9) և անփոփոխ է մնացել կողոպուտի (1/1) դեպքերը:

Տնտեսականգործունեությանդեմուղղվածհանցագործությունների կազմում 3 դեպքով աճել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերը (1-ից 4), իսկ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպք չի արձանագրվել, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 2-ի դիմաց:

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 7 դեպքով աճել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու (16-ից 23), նվազել է 1-ով ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու (3-ից 2) դեպքերը, իսկ ապօրինի որսի դեպք չի արձանագրվել, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 2-ի դիմաց:

Պետականիշխանության, ծառայությանևկառավարմանկարգիդեմուղղվածհանցագործությունների կազմում 22 դեպքով աճել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու (42-ից 64), 10-ով՝ պաշտոնեական կեղծիքի (29-ից 39) և 4-ով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (8-ից 12) դեպքերը, ինչպես նաև գրանցվել է կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության 2  դեպք (2020թ.՝ 0):

2021 թվականի 9 ամիսների ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 673 (2020թ.` 635) դեպքերով հանցագործություն կատարած անձանց թիվը կազմում է 604 (2020թ.` 600):

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 1703 (2020թ.՝ 993) հանցագործություններով 29.8%-ով նվազել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 1649 հանցագործություններից բացահայտվել է 671-ը կամ 61.8% (2020թ.՝ 973-ից 632 կամ 91.6%): Միջին ծանրության 655 հանցագործություններից բացահայտվել է 171-ը կամ 43.6% (2020թ.՝ 348-ից 189 կամ 87.5%), ծանր 214 հանցագործություններից 27-ը կամ 19.1% (2020թ.՝ 76-ից 13 կամ 68.4%), առանձնապես ծանր 21 հանցագործություններից 2-ը կամ 50% (2020թ.՝ 8-ից 3 կամ 75%):

ԱՀ տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ-2021»  կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 31 դեպք, ընդհանուր 169 հատ կանեփ տեսակի բույս, ինչպես նաև հայտնաբերվել է  1423.19 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:  Չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 2138.39 կգ., որը սահմանված կարգով ոչնչացվել է:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 82 պատահար (2020թ.` 57), որոնց հետևանքով մահացել է 11 (2020թ.` 7) և մարմնական վնասվածք ստացել 93 անձ (2020թ.` 59): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 53-ը կատարվել է վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների, 13-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 6-ը՝ սահմանված արագությունը գերազանցելու և ոչ ճիշտ արագություն ընտրելու, 4-ը՝ հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, 3-ը՝ ճանապարհային նշանների ու գծանշումների պահանջները չկատարելու, 2-ը՝ վազանցի կանոնները խախտելու և 1-ը ղեկին քնելու պատճառներով:

 

***


ԱՀ     ոստիկանության  ծառայությունների և տարածքային   ստորաբաժանումների

 

2019թ. 9 ամիսների  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 

         2019թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 36.3%-ով կամ 197 դեպքով (2018թ.` 542, 2019թ` 739), որը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով: Հանրապետությունում 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 49.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36.8-ի համեմատ:

Հասարակականանվտանգության, հասարակականկարգիևբնակչության  առողջության դեմուղղված հանցագործությունների կառուցվածքում 14 դեպքով (33-ից 47) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 3-ով` (8-ից 11) անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ով (5-ից 8) խուլիգանության դեպքերը և 1-ով (32-ից 33) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, որի կազմում 2-ով (24-ից 22) նվազել է թմրամիջոցների  ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, 5-ով (8-ից 3)  թմրամիջոցներ իրացնելը և 8-ով (0-ից 8) աճել է շրջանառությունն  արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքերը: Այս մասնաբաժնում 14 դեպքով (79-ից 65) նվազել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու դեպքերը:

Բնակչության շրջանում  տարված  պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների  արդյունքում  առգրավվել և կամովին հանձնվել է  106 միավոր զենք (2018թ.` 153):

         Սեփականությանդեմուղղվածհանցագործությունների կազմում 2 դեպքով (2-ից 4) աճել է  պետական կամ հանրային, 32-ով` (91-ից 123) մասնավոր գույքի գողության դեպքերը, այդ թվում 6-ով` (7-ից 13) բնակարանային, 18-ով` (9-ից 27) աճել է խարդախությամբ կատարված մասնավոր, իսկ 2-ով` (2-ից 0) նվազել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունները: Ինչպես նաև 1-ով` (2-ից 1) նվազել է առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը, անփոփոխ է մնացել պետական կամ հանրային (4/4) և մասնավոր (2/2) գույքի յուրացման կամ վատնման դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  61.9%-ը (2018թ.` 75.6%) գողության դեպքեր են։  

         Տնտեսականգործունեությանդեմուղղվածհանցագործությունների  կազմում 1-ով (2018թ.` 0) աճել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, 1-ով` (2018թ.` 0) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու և նվազել 6-ով` (6-ից 0) ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերը:

Պետականիշխանության, ծառայության  ևկառավարմանկարգիդեմուղղվածհանցագործությունների կազմում 3-ով (8-ից 11) աճել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 6-ով (4-ից 10) պաշտոնեական կեղծիք կատարելու և 2-ով (7-ից 9) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

2019թ. 9 ամիսների ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 586 (2018թ.` 464)  դեպքով հանցագործություն են կատարել 561 անձ (2018թ.`  458),  որոնցից 115-ի (148) վերաբերյալ քրեական  գործերը ուղարկվել են դատարան, իսկ 446-ի (310)  նկատմամբ կարճվել կամ  նյութերը մերժվել են՝ ոչ  արդարացման  հիմքերով։  

         Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, նախ նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում որպես բացասական միտում հանցագործությունների աճին զուգընթաց հիմնականում նվազել է դրանց բացահայտման ցուցանիշը (1.9%-ով), որի բարելավումը և հանցագործությունների կանխարգելումը հանդիսանում է ոստիկանության արդյունավետ գործունեության կարևորագույն չափանիշ: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտման տոկոսում հաշվվող 722 դեպքերից բացահայտվել է 550 կամ 95,8%-ը  (2018թ.՝ 529-ից 430  կամ 97.7%) միջին ծանրության 192 հանցագործություններից 125-ը կամ 93.3% (2018թ.՝ 197-ից 153  կամ 95.6%), իսկ ծանր 44 հանցագործություններից 17-ը կամ 81% (2018թ.՝ 38-ից 19 կամ 95%):

         Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 792 (2018թ.՝ 580) հանցագործություններով 2.7%-ով նույնպես նվազել է բացահայտման արդյունավետությունը,  որտեղ  բացահայտման տոկոսում հաշվվող  774 դեպքերից  բացահայտվել է  582-ը կամ   94.6%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի      566-ից 460 կամ 94.6%-ի համեմատ:

         Վարույթում գտնվող քրեական գործերով 51 ծանր հանցագործություններից չբացահայտված է 7-ը, իսկ քննության փուլում գտնվող 24 դեպքից 7-ով հայտնի չեն հանցագործություն  կատարած անձինք։

Հանրապետությունում երկու փուլով կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ-2019» համալիր  կանխարգելիչ միջոցառումը, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 34 (2018թ.` 22) դեպք, ընդհանուր 206 (34) հատ կանեփ տեսակի բույս, ինչպես նաև հայտնաբերվել է  19.66 (272.62) գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 0.62 գրամ կակաչ տեսակի բույսի գլխիկներ և  12.13 գրամ կակաչի սերմեր:  Չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 4459.6 կգ (2018թ.` 1787.2), որը ոչնչացվել է սահմանված կարգով:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 68 պատահար (2018թ.` 58), որոնց արդյունքում մահացել է 22 (2018թ.` 11) և մարմնական վնասվածք ստացել 80 անձ (2018թ.` 62): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 23-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների,  17-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 7-ական (ընդամենը 14) ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, 4-ական (ընդամենը 8) ճանապարհային նշանների և գծանշանների պահանջները չկատարելու և ղեկին քնելու,    2-ը` առաջինը անցնելու իրավունքի և 1-ական  (ընդամենը 4) հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից  խախտելու, վազանցի կանոնները խախտելու, տրանսպորտային միջոցի անսարքության ու տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման պատճառներով:

 

 ***

 

ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների


2018թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքների մասին


2018թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13.1%-ով կամ 82 դեպքով (2017թ.` 624, 2018թ` 542), որը հիմնականում տեղի է ունեցել մարդու (անձի), սեփականության և հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:
Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 36.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42.7 համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու (34.8%-ից 32.1%) և սեփականության (25%-ից 22.7%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, աճել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29.2%-ից 31.7%), տնտեսական գործունեության (1%-ից 1.7%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7%-ից 8.1%) ու շրջակա միջավայրի անվտանգության (3%-ից 3.7%) դեմ ուղղված հանցագործություններով:
Հաշվետու ժամանակահատվածում 24-ով (221-ից 197) նվազել է միջին ծանրության, աճել 1-ական դեպքերով (37-ից 38) ծանր և (5-ից 6) առանձնապես ծանր հանցագործությունները: Հրազենի գործադրմամբ կատարվել է 7 (2017թ.` 4) հանցագործություն։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 23 դեպքով (102-ից 79) նվազել են զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 9-ով (41-ից 32) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 10-ով (34-ից 24) առանց իրացման նպատակի, իսկ 1-ով (7-ից 8) աճել իրացման դեպքերը: Այս բաժնում 1 դեպքով (32-ից 33) աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում 2-ով` (6-ից 8) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը, 16-ով (7-ից 23) այլ հանցագործությունները ինչպես նաև արձանագրվել է խուլիգանության 5 դեպք :
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (7-ից 2) նվազել են պետական, իսկ 18-ով (109-ից 91) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 6-ով (13-ից 7) բնակարանային, 5-ով (9-ից 4) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական, իսկ 2-ով (4-ից 2) անձնական գույքի հափշտակության, 2-ով` (4-ից 2) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, իսկ 2-ով (0-ից 2) աճել խարդախությամբ կատարված պետական գույքի հափշտակության դեպքերը, ինչպես նաև 5-ով (14-ից 9) նվազել է անձնական, իսկ 2-ով (0-ից 2) աճել պետական սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 75.6%-ը (2017թ.` 74.3%) գողության դեպքեր են:Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (1-ից 6) աճել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը, իսկ 1-ով (4-ից 3) նվազել տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները:Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 15-ով (19-ից 4) նվազել է պաշտոնեական կեղծիքը, աճել` 6-ով (2-ից 8) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 1-ով (2017թ.` 0) կաշառք տալու, 5-ով (2-ից 7) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը, 9-ով (9-ից 18) պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները: 

2018թ. 9 ամիսներին վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 464 (2017թ.`541) դեպքով հանցագործություն են կատարել 458 անձ (2017թ.` 525), որոնցից 148-ի (109) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 310-ի (416) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացվող հիմքերով,
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում 18 անչափահասի կողմից կատարվել է 22 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 31 անչափահասի կողմից կատարված 27 դեպքի համեմատ։
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները` նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 1.4%-ով: Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 529 դեպքերից բացահայտվել է 430 կամ 97.7%-ը (2017թ.՝ 601-ից 527 կամ 96.3%) միջին ծանրության 197 հանցագործություններից 153-ը կամ 95.6% (2017թ.՝ 221-ից 194 կամ 95.1%), իսկ ծանր 38 հանցագործությունններից 19-ը կամ 95% (2017թ.՝ 37-ից 18 կամ 78.3%):
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 580 (2017թ.՝ 639) հանցագործությունով` 2.3%-ով նույնպես բարելավվել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 566 դեպքից բացահայտվել է 460-ը կամ 97.3%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 616-ից 532 կամ 95%-ի համեմատ:
Վարույթում գտնվող քրեական գործերով 43 ծանր հանցագործություններից չբացահայտված է 2-ը, ինչպես նաև քննության փուլում գտնվող 19 դեպքից 6-ով հայտնի չեն հանցագործություն կատարած անձինք։
2018թ. սեպտեմբերին հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2018» համալիր-կանխարգելիչ միջոցառում, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 22 դեպք, 2017թ.` 32-ի համեմատ: Հայտնաբերվել է ցանած և աճեցրած 34 հատ (2017թ.` 233) կանեփ տեսակի բույս և 272.62 գրամ (2017թ.` 67.74) մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 1787.2կգ (2017թ.` 7450.1): «Կանեփ-կակաչ 2018» միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձվել է 4 միավոր զենք և որոշակի քանակությամբ ռազմամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար (2017թ.` 56), որոնց հետևանքով մահացել է 11 (2017թ.`8) և մարմնական վնասվածք ստացել 62 անձ (2017թ.`63): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 15-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 12-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 4-ը` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 3-ը` վազանցի կանոնները խախտելու, 2-ը` ղեկին քնելու, և 1-ական (ընդամենը 3) հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման և ճանապարհային նշանների ու գծանշանների պահանջների խախտման պատճառներով: