ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2020 10:59
Քանդել է խողովակի ամրացման համար նախատեսված ցեմենտբետոնի հատվածը
Հունվարի 14-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Վ. Վ.-ն դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հունվարի 10-ին ժամը 16:00-ի սահմաններում հերթական շրջագայության ժամանակ «Սալավի դաշտ» կոչվող տեղամասով հայտնաբերել է անհայտ անձի կողմից քանդված համայնքի սեփականություն հանդիսացող և չշահագործվող արտեզյան ջրերի խողովակի ամրացման համար նախատեսված ցեմենտբետոնի հատվածը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: