ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2020 12:17
Քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել
Սեպտեմբերի 13-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 14:55-ին կանչով մեկնած խումբը բուժօգնություն է ցուցաբերել մայրաքաղաքի բնակչուհի, 1979թ.ծնված Լ. Գ.-ին հղիություն 20 շաբաթական, ձախ ծնկան ստորին հատվածի վնասվածքով:
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 1-ին փակուղու թիվ 22 տանը վիճաբանություն է առաջացել Լ. Գ.-ի և նրա ամուսնու՝ 1986թ.ծնված Ն. Բ.-ի միջև, որի ընթացքում Ն. Բ.-ն ոտքով հարվածել է գետնին ընկած պլաստմասե խաղալիքին, որն էլ դիպչել է Լ. Գ.-ի ոտքին, պատճառելով մարմնական վնասվածք: