ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2021 16:34
Քաղաքացին հայտնաբերվել է լոգարանում՝ մահացած վիճակում
Հունվարի 27-ին մայրաքաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ծ.-ն ՀՀ Երևան քաղաքից հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ վարչություն, որ իր հորից՝ 1953թ.ծնված Պ. Ծ.-ից 4-5 օր է տեղեկություն չունի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պ. Ծ.-ն հայտնաբերվել է բնակարանի լոգարանում մահացած վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ վարչությունը: