ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 16:29
Քաղաքացին հաղորդում է տվել
Հունվարի 5-ին ՀՀ ոստիկանության ՕԿԿ-ից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգել Պ. Հ.-ն և հայտնել, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից իջել են ԱՀ Աղավնո գյուղ և նախկին շտաբը թալանում են:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 1963թ.ծնված Վ. Ա.-ն և 1962թ.ծնված Մ. Հ.-ն ներկայացել են Աղավնո գյուղում տեղակայված՝ Պ. Հ.-ին պատկանող առանձնատուն, քանդել հատակի տախտակները և այն փորձել են տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզ գ. Արավուս:
Տարվում է հետաքննություն: