ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.03.2021 11:06
Քաղաքացին դիմել է ոստիկանություն
Մարտի 2-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ս. Ջ.-ի դիմումն այն մասին, որ անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքի Միրզաբեկյան փողոցում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող տան 1/2 մասնաբաժնի նկատմամբ կեղծ լիազորագրի հիման վրա իրավունք ձեռք բերելով հափշտակել է այն և վաճառել այլ անձի:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: