ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2020 17:27
Քաղաքացի է մահացել
Հունիսի 10-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ 2018թ. հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-ի սահմաններում Հադրութ քաղաքի բնակչուհի, Ա. Ս.-ն աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով դիմել է Հադրութի շրջանային բուժմիավորում, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժաշխատողների կողմից նրա նկատմամբ դեռևս ստույգ չպարզված հանգամանքներում իրականացվել է բուժօգնություն, սակայն դրանից հետո Ա. Ս.-ի առողջական վիճակը վատթարացել է և նա 2018թ. նոյեմբերի 11-ին ժամը 13:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում ստացված վերքերի բարդությունով և իր մոտ առկա լյարդի դիստրոֆիայիով արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով տառապելու պատճառով օրգանիզմի իմունային համակարգի թուլացմամբ պայմանավորված օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: