ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:16
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Դեկտեմբերի 21-ին ժամը 00:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 00:05-ին գլխուղեղի ցնցում, փակ վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Ռ. Ս.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հ. Հակոբյան 10 հասցեում տեղակայված թատրոնի շենքի մոտ վիճաբանություն է առաջացել մի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2001թ. ծնված Ռ. Ա.-ի, 2003թ. ծնված Ն. Գ.-ի, 2001թ. ծնված Ս. Բ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1998թ.ծնված Ն. Ս.-ի և Ռ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի արդյունքում Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: