ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2014 14:16
Տրվել են կեղծ վկայականներ
Օգոստոսի 13-ին շրջդատախազությունից ոստիկանության Մարտունու շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1946թ. ծնված Վ. Հ-ն, հանդիսանալով Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1997թ. և 2007թ. հուլիս ամիսներին Ճարտար գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Գ. Ա-ի և Բերդաշեն գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Վ. Ս-ի անուններով կազմել է կեղծ վկայականներ այն մասին, որ վերջիններս հանձնել են քննություններ ու ավարտել 8-րդ դասարանը, այն դեպքում, երբ Գ. Ա-ն և Վ. Ս-ն երբևէ չեն սովորել ու քննություն չեն հանձնել նշված դպրոցում: