ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.11.2019 11:25
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով և անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել
Նոյեմբերի 28–ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նոյեմբերի 23-ին ժամը 01:55-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը ստուգայցի նպատակով Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում կանգնեցրել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Մ.-ի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, որի ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն 24.05.2019թ.-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարվա ընթացքում կրկին անսթափ վիճակում վարել է ավտոմեքենան։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը: