ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2019 12:13
Տրակտոր է կողաշրջվել
Հոկտեմբերի 22-ին ժամը 12:20-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Վազգենաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ավդալ» կոչվող տեղամասում տրակտոր է կողաշրջվել՝ կա տուժած:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1968թ. ծնված Ն. Ա.-ն իր կողմից շահագործվող «МТЗ-80» մակնիշի անիվավոր տրակտորը նշված տեղամասում գտնվող անտառում կողաշրջել է, ինչի հետևանքով վերջինս պոլիտրավմա կրծքավանդակի փակ վնասվածք աջից, 7-ից 12-րդ կողերի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: