ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 14:45
Տիրանալով գումարին՝ չի կատարել պայմանավորվածությունը
Սեպտեմբերի 1-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ, 1968թ.ծնված Դ. Վ.- ի կողմից ներկայացրած դիմումն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Գ.-ից «Շեվրոլետ կամարո» ավտոմեքենա գնելու նպատակով 2020թ.մարտի 14-ին և մարտի 23-ին վերջինիս հաշվեհամարին փոխանցել է ընդհանուր 5. 250 ԱՄՆ դոլար գումար, սակայն Դ. Գ.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով տիրանալով Դ. Վ.-ի գումարին չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: