ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.12.2017 16:23
Տան բակից գողացել են բենզասղոցը և ջրի ծորակը
Դեկտեբերի 21-ին Ասկերան քաղաքի բնակիչ` 1991թ. ծնված Ռ.Բ-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին դիմել է այն մասին, որ ս.թ. դեկտեմբերի 20-ի ժամը 19:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել իր տան բակ և երկրորդ հարկի աստիճանների տակից գողացել բենզասղոցը, այնուհետև քանդելով բակում առկա գործող ջրի ծորակը՝ գողացել այն: