ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.07.2014 11:55
Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի
Հուլիսի 11-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ոտքի քերծվածքներով իրենց մոտ է ընդունվել Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 2007թ. ծնված Ա. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, անհայտ անձը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Ա-ին, որից հետո հեռացել դեպքի վայրից:
Ձեռնարկվում են միջոցներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կոչ ենք անում վերոնշյալ հանցագործության մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 94-07-02, 1-02 հեռախոսահամարներով: