ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.02.2019 12:01
Վրաերթ՝Ստեփանակերտում
Ս.թ. փետրվարի 26-ին ժամը 11:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Հ-ն վարելով «Մերսեդես-բենց C-180» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 9 շենքի բակ տանող ճանապարհահատվածում հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1951թ.ծնված Վ. Ս-ին։
Վրաերթի հետևանքով Վ.Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: