ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2019 13:07
Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում
Ս.թ.մարտի 28-ին ժամը 08:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 43 շենքի դիմացի ճանապարհահատվածում մայրաքաղաքի բնակիչ,1992թ.ծնված Ա. Ա-ն վարելով «Հյունդայ Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակչուհի, 1942թ.ծնված Ս. Ա-ին, ինչից հետո տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Վրաերթի հետևանքով Ս.Ա-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: