ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:26
Վրաերթ՝ մայրաքաղաքում
Հունվարի 2-ին ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա. Հ.-ն վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա նախնական տվյալներով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2009թ.ծնված Կ. Գ.-ին, որից հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: