ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 12:08
Վրաերթ՝ հետիոտնային անցումի վրա
Օգոստոսի 13-ին ժամը 19:55-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ, 2001թ.ծնված Գ. Ա.-ն վարելով «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների և Գ. Նժդեհ խաչմերուկում հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Ա. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: