ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.01.2017 17:34
Վրաերթ՝ Ազատամարտիկների փողոցում
Հունվարի 14-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցում հարցականով և ձախ աչքի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Ադամյան փողոցի N տան բնակչուհի, 2005թ. ծնված Ա. Պ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:45-ի սահմաններում, Այվազովսկու փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Դ. Ս-ն, վարելով «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 26 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Պ-ին: