ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.06.2019 13:54
Վրաերթ
Ս.թ. հունիսի 6-ին ժամը 22:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Է.Բ-ն վարելով «Վոլկսվագեն-Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Ննգի- Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1969թ.ծնված Ս. Հ-ին և բախվել նույն վայրում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային։
Վրաերթի հետևանքով Ս. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: