ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2017 15:29
Վրաերթ` Ս.Դավթի փողոցում
Մայիսի 25-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ նախաբազկի փակ կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցի N տան բնակչուհի, 2009թ. ծնված Ա. Ք-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 10:20-ի սահմաններում, Գ. Լուսավորչի փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Ա. Զ-ն, վարելով «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենան, Ս.Դավթի փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Ք-ին: