ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2018 11:35
Վրաերթ մայրաքաղաքում
Ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 16:45-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ս.Հ-ն վարելով «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի բակ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակչուհի,2007թ.ծնված Յ. Ղ-ին։
Վրաերթի հետևանքով Յ. Ղ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։