ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.05.2015 16:22
Վրաերթ Մ. Փաշաևի փողոցում
Մայիսի 14-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ազդրի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքի N տան բնակիչ, 2011թ. ծնված Վ. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:50-ի սահմաններում, Ա. Առաքելյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Պ-ն, վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Մ. Փաշաևի փողոցի թիվ 30 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Ա-ին: