ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.03.2021 11:20
Վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը
Մարտի 16-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Գ. Վ.-ի դիմումն այն մասին, որ 2014-2017թթ. ընթացքում ընդհանուր 2.200.000 դրամ է տվել մայրաքաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Ս. Մ.-ին, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և դրան աջակցելու նպատակով և կողմերի միջև պայմանավորվածությամբ համաձայն ստացված շահույթը հավասար կիսելու պայմանով, սակայն Ս. Մ.-ն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: