ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2020 11:41
Վստահությունը չարաշահելու եղանակով գումարը ստանալուց հետո պայմանավորվածությունը չի կատարել
Սեպտեմբերի 8-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1996թ.ծնված Ա. Ս.-ի դիմումն այն մասին, որ սոցիալական կայքի միջոցով սեպտեմբերի 2-ին անհայտ օգտատիրոջ հետ վարկ ձևակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերել և այն ձևակերպելու համար 50.000 դրամ գումար փոխանցել վերջինիս «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարին, սակայն վերջինս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գումարը ստանալուց հետո պայմանավորվածությունը չի կատարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: