ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2021 10:57
Վնասել է ավտոմեքենայի անվադողերը
Մարտի 1-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Հ. Բ.-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, նույն շրջանի բնակիչ, 1945թ.ծնված Գ. Դ.-ի կողմից` նույն համայնքի վարչական տարածքում ցանված գարու դաշտի մոտով երթևեկելու ընթացքում, անհայտ անձի կողմից հողում հարմարեցված մետաղյա ցցերի վրայով անցնելու հետևանքով, վնասել է իր ավտոմեքենայի երեք անվադողերը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: