ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2020 15:47
Վիճաբանություն՝Մարտունու շրջանում
Հունիսի 1-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ. ծնված Հ. Բ.-ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ Թաղավարդ գյուղում ոմն Անդրանիկը վիճաբանել է իր հետ:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Թաղավարդ գյուղի «Մինասեն աղբյուր» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել Հ. Բ.-ի և Հադրութ քաղաքի բնակիչ,1989թ.ծնված Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով երկու անգամ հարվածել է Հ. Բ.-նի դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանությանՄարտունու շ շրջանային բաժինը: