ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 10:19
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Oգոստոսի 30-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Հաղթանակի հրապարակի մոտակայքում բարձր ձայներ են լսվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Իսակով 4ա շենքի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝մի կողմից 1993թ.ծնված Դ.Բ.-ի, 1995թ.ծնված Հ. Բ.-ի, իսկ մյուս կողմից 1985թ.ծնված Դ. Ս.-ի միջև, որի ընթացքում վիճաբանությանը միջամտած Հ. Բ.-ի ընկեր՝ 1996թ.ծնված Ռ. Ե.-ն հրել և մեկ անգամ ձեռքով հարվածել է Դ.Ս.-ի դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: