ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2020 11:39
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1997թ.ծնված Ի. Մ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Իոսիֆյան հասցեում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Տ. Հ.-ի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Ա.-ի, իսկ մյուս կողմից՝ Ի . Մ.-ի միջև, որի արդյունքում Վ. Ա.-ն ձեռքով 3 անգամ հարվածներ է հասցրել Ի. Մ.-ի գլխին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: