ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 14:56
Վիճաբանություն՝ քաղաքացու և ՃՈ ծառայողի միջև
Օգոստոսի 31-ին ժամը 18:50-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը մայրաքաղաքի Հաղթանակի հրապարակում շրջիկ ծառայություն իրականացնելու ժամանակ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Ն. Զ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի համարանիշի չհամապատասխանության կապակցությամբ, կանգնեցրել է նշված մեքենան որի ժամանակ Ն. Զ.-ի և ՃՈ ծառայողի միջև առաջացել է վիճաբանություն, ինչի արդյունքում կողմերը հրել են միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: