ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2021 11:21
Վիճաբանություն՝ ռեստորանի դիմաց
Փետրվարի 4-ին ժամը 19:40-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Ն. Ստեփանյան փողոցում տեղակայված «Քիրս» ռեստորանի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:35-ի սահմաններում նշված ռեստորանի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1997թ.ծնված Վ. Հ.-ի, 1991թ.ծնված Մ. Դ.-ի, 1983թ.ծնված Գ. Պ.-ի, 1995թ.ծնված Ա. Գ.-ի և 1983թ.ծնված Ա. Ք.-ի միջև, որի ընթացքում Վ. Հ.-ն և Ա. Ք.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի:
Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: