ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2020 12:22
Վիճաբանություն՝ Շահումյանի շրջանում
Հուլիսի 20-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 10:50-ին ճակատի պատռված արյունահոսող վերք վնասվածքով Գետավանի տեղամասային հիվանդանոց է դիմել Շահումյանիշրջանի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Հ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 10:10-ի սահմաններում, Չարեքտար համայնքի նորակառույց դպրոցի բակում վիճաբանություն է առաջացել Շահումյանիշրջանի բնակիչ, 1968թ.ծնված Մ. Ց.-ի և Ա. Հ.-ի միջև, որի ժամանակ Մ. Ց.-ն մեկ անգամ բահի կոթով հարվածել է Ա. Հ.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: