ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 13:08
Վիճաբանություն՝ Մարտակերտի շրջանում
Մարտի 15-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի,1984թ. ծնված Ա. Բ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունեցել:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակիչ,1976թ. ծնված Ս. Շ.-ն տանը՝ Ա. Բ.-ի հետ վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: