ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2020 11:32
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Հունիսի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ին ձախ ստորին կոպի պատռած վերքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ,1962թ.ծնված Գ. Մ.-ն ։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բակում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1986թ.ծնված Է. Ա.-ի և Գ. Մ.-ի միջև, որի ընթացքում Է. Ա.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Գ. Մ.-ի ձախ աչքի հատվածին պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: