ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 13:56
Վիճաբանություն՝ գարեջրատրանը
Օգոստոսի 22-ին ժամը 21:00-ի սահմաններում, Թումանյան փողոցում տեղակայված գարեջրատանը, վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1988թ.ծնված Ն. Գ.-ի, 1989թ.ծնված Դ.Ղ.-ի, 1999թ.ծնված Ա. Ղ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1999թ.ծնված Տ. Ղ.-ի, 1998թ.ծնված Ա. Թ.-ի, 2002թ.ծնված Ա. Ա.-ի և 1999թ.ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և վնասել գարեջրատան գույքը:
Ա. Թ.-ն, Ա. Ա.-ն և Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով նույն օրը ժամը 21:35-ին դիմել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Վնասի չափը պարզվում է:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: