ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2019 11:55
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.սեպտեմբերի 3-ին ժամը 11:00-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ս. Դ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի նախկին գինու գործարանի մոտակայքում վիճաբանություն է առաջացել իր և նույն շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Թ-ի միջև, որի ընթացքում վերջինս գարեջրի շշերով հարվածներ է հասցրել գլխին և դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ս. Դ-ին և Ա. Թ-ին տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: