ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2021 11:46
Վիճաբանություն
Մարտի 13-ին ժամը 04:00-ին անհայտ անձը հեռախոսով հայտնել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքում վիճաբանություն է տեղի ունենում իր և անհայտ անձանց միջև, և չի ցանկացել նշել իր գտնվելու վայրը:
Ստուգմամբ պարզվել է, որ մարտի 13-ին ժամը 02:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի 17 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Գ. Հ.-ի և մյուս կողմից 1982թ.ծնված Գ. Ա.-ի և 1996թ.ծնված Մ. Բ.-ի միջև, որի ընթացքում Գ. Ա.-ն ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Գ. Հ.-ին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում ոստիկանության քաղաքային վարչությունը: