ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 17:48
Վիճաբանություն
Հունվարի 18-ին ՊՊԾ գումարտակի ոստիկանը հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Վ. Սարգսյան փողոցում տեղակայված «Մալըշ» սրճարանի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Վ. Սարգսյան փողոցում տեղակայված մանկական խաղահրապարակում վիճաբանություն է առաջացել մի կողմից ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Մ. Ա.-ի), իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝ 1961թ.ծնված Ա. Ս.-ի և 1977թ.ծնված Հ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Հ. Ս.-ն և Ա. Ս.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: