ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:15
Վիճաբանություն
Հունվարի 13-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Նորագյուղ գյուղի վարչական տարածքի ներքևի մասում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված գյուղում ճանապարհը չզիճելու պատճառով, վիճաբանություն է առաջացել մի կողմից` Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1995թ.ծնված Կ. Ե.-ի, իսկ մյուս կողմից 1979թ.ծնված Կ. Հ.-ի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1982թ.ծնված Կ. Զ.-ի և 1987թ.ծնված Մ. Վ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նռնակ է պայթեցրել, որից հետո կողմերը փոխադարծ հարվածներ են հասցրել միմյանց:
Վիճաբանությունը դադարեցվել է հավաքված քաղաքացիների միջամտությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: