ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 16:27
Վիճաբանություն
Հունվարի 6-ին վիճաբանության և միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բակից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են բերման ենթարկվել մայրաքաղաքի բնակչուհի,1983թ.ծնված Գ. Պ.-ն և 1975թ.ծնված Ա. Ա.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բակում վիճաբանություն է առաջացել Գ. Պ.-ի և Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը քաշքշել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: