ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2014 15:25
Վիճաբանություն սրճարանում
Մայիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարուշեն գյուղի տարածքում գտնվող բացօթյա սրճարանում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19:10-ի սահմաններում, նշված սրճարանում վիճաբանություն է առաջացել սրճարանի տնօրեն` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2ա շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Ա-ի և Ա. Բաբաջանյան փողոցի N տան բնակիչ, 1983թ. ծնված Վ. Հ-ի միջև, որի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել Ա. Ա-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: