ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:20
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆՔ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.հուլիսի 20-ին ժամը 22:55-ին Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեում տեղակայված կենտրոնական շուկայի մոտակայքից, վիճաբանության կասկածանքով ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս բերման են ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Ա. Ս-ն, Ասկերանի շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Վ. Բ-ն և Հադրութի շրջանի բնակիչ,1996թ.ծնված Ա. Ս-ն։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:35-ի սահմաններում նշված վայրում վիճաբանության է առաջացել մի կողմից Ա. Ս-ի, Վ. Բ-ի, իսկ մյուս կողմից Ա. Ս-ի և Հադրութի շրջանի բնակիչ,1989թ.ծնված Ա. Հ-ի միջև, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: