ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2019 12:42
ՎԹԱՐ՝ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Հունիսի 24-ին ժամը 15:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Հ. Հ-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 30 հասցեում տեղակայված զինվորական հոսպիտալի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Ա. Հ-ին։
Վրաերթի արդյունքում Ա.Հ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել հետիոտնի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: