ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Վթար՝ Մարտունի և Գ.Լուսավորչի փողոցների խաչմերուկում
Հունիսի 11-ին ժամը 20:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մարտունի և Գ.Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մարտակերտ քաղաքի Ազգալդյան փողոցի N տան բնակիչ 1955թ. ծնված Գ. Ս-ի վարած «JEEP GRAND CHEROKEE» և Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ 1989թ. ծնված Վ. Թ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ.Թ-ն ձախ քունքային շրջանի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: