ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2019 09:02
Վերելակի սպասարկման վարձավճարի ուռճացում
Սույն թվականի հունիսի 27-ին մայրաքաղաքի 1948թ ծնված բնակիչ Վ.Ա-ն դիմել էր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն առ այն, որ շուրջ հինգ տարի շարունակ` սկսած 2014թ-ից, իրենց շենքի բնակչուհի, 1977թ ծնված Ա.Ղ-ն նշված շենքի վերելակի սպասարկման նպատակով ամսական 500 դրամ գումարի փոխարեն իրենից վերցրել է 800 դրամ գումար։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:
Այս դեպքը վկայություն է նրա, որ նունիսկ 500 դրամ գումար վարձավճարի դեպքում, այն գանձողի կողմից կարող է ուռճացվել և քաղաքացու անտեղյակությունից ու անուշադրությունից օգտվելու միջոցով, շուրջ 5 տարի պահանջել ու ստանալ 300 դրամ հավելյալ գումար։
Կոչ ենք անում լինել ավելի ավելի զգույշ և նույնիսկ փոքր գումարի դեպքում ցուցաբերել հետևողականություն։