ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2021 11:32
Վեճ՝մայրաքաղաքում
Մարտի 20-ին մայրաքաղաքի բնակչուհի,1984թ.ծնված Լ. Դ.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում, կենցաղային հողի վրա առաջացած վեճի պատճառով, իր բնակարան է ներկայացել մայրաքաղաքի բնակչուհի, 1981թ.ծնված Ջ. Ս.-ն և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ հասցրել իրեն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: